Երևան`   +14 °C
Այսօր`   Երեքշաբթի, 08 սեպտեմբերի, 2026 թ.

«Ռուսական բազայի և երկաթուղու հարցում Նիկոլն իր առաջ մեկ խնդիր է դրել»․ Տիգրան Աբրահամյան

137
Հինգշաբթի, 03 սեպտեմբերի, 2026 թ., 09:48
«Ռուսական բազայի և երկաթուղու հարցում Նիկոլն իր առաջ մեկ խնդիր է դրել»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Փաշինյան-Պուտին հանդիպման առումով առանձնապես վերլուծելու բան չկա․ ամեն ինչ չափազանց ակնհայտ և կանխատեսելի էր:
Հայ-ռուսական հարաբերությունները կշարունակեն անկումը, իսկ ռուսական 102-րդ բազայի կամ երկաթուղու շուրջ ստեղծված թնջուկը զուտ ժամանակի հարց է:
Նիկոլն այս հարցում իր առաջ մեկ խնդիր է դրել՝ ժամանակ ձգել ու իրադարձություններից առաջ չընկնելը, իսկ մնացածը խիստ գրաֆիկով, քայլերի հստակ հաջորդականությամբ ընթանում է»: