Ձերբակալությունների շղթան գերլարել է իրավապահ համակարգը․ քննիչներն ու դատավորները տուն գնալ չեն հասցնում․ «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականի օգոստոսի 25-ից իրավապահ և դատական համակարգում գերլարված աշխատանքային իրավիճակ է ստեղծվել։ Աղմկահարույց ձերբակալություններն ու դրանց հաջորդած խուզարկությունները, հարցաքննություններն ու կալանքի միջնորդությունների քննությունները համակարգը բառացիորեն արտակարգ ռեժիմի են բերել։ Մեր տեղեկություններով՝ վերջին օրերի ձերբակալությունների և մեկը մյուսին հաջորդող քննչական ու դատավարական գործողությունների շարքը լուրջ ծանրաբեռնվածություն է ստեղծել համակարգում։ Քննիչները, դատախազներն ու դատական համակարգի աշխատակիցները, մեղմ ասած, չեն հասցնում ո՛չ տուն գնալ, ո՛չ հանգստանալ։ Մեր աղբյուրները իրավիճակը բնորոշում են մեկ բառով՝ խառնաշփոթ։ Մի աղմկահարույց գործով գործողությունները դեռ չավարտված՝ համակարգը ստիպված է ամբողջ ռեսուրսով ներգրավվել հաջորդում։ Այսպիսով՝ օգոստոսի 25-ից մեկնարկած աղմկահարույց ձերբակալությունների շղթան ոչ միայն քաղաքական ու հանրային մեծ արձագանք է առաջացրել, այլև իրավապահ և դատական համակարգը դրել է գերլարված աշխատանքային ռեժիմի մեջ»։ |

«Ձեր թևերը կտրվել են Ստեփանավանում՝ ձեր գործընկերոջ կեղտոտ գործելաոճի արդյունքում»․ Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ)
4418:42
«ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան Ուկրաինայի հարցում շատ բան կարող են սովորել Թրամփից»․ Դմիտրիև
5418:37
«Եթե հաջողություններ գրանցեին, Նարեկ Կարապետյանը վիդեոներ էր հրապարակելու, թե ոնց է ՔՊ-ի թևերը կտրտում»․ Արփի Դավոյան (տեսանյութ)
5618:24
«Ազգային միասնական օրակարգի ձևավորման հնարավորությունները սպառված չեն»․ Տիգրան Աբրահամյան
7217:48
«Փորձում են համոզել, որ հակառակորդի առաջադրած պայմաններին հարմարվելը հասուն քաղաքականություն է»․ Արմեն Հովասափյան
6017:30
«Անհրաժեշտ է վերացնել խոչընդոտող պայմանները և հստակեցնել շահառուների իրավունքները»․ Հակոբ Հակոբյան
9117:24
