ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանն ազատվել է տնային կալանքից
![]() Երեք տարի՝ 2022 թվականից սկսած, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը՝ Միշկոն, կալանավորված էր: 2025-ի հոկտեմբերի 28-ին բանտային կալանքը փոխարինվեց տնային կալանքով և 30 միլիոն դրամ գրավով։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ավելի քան 10 ամիս տնային կալանքի տակ գտնվելուց հետո դատարանը վերջերս Արզումանյանի խափանման միջոցը փոխել է վարչական հսկողությամբ։ Սա նշանակում է, որ նա այլեւս ազատության մեջ է, բայց շաբաթը մեկ անգամ պետք է ներկայանա Պրոբացիայի ծառայություն, որ վերահսկողության տակ գտնվի: Ավելի վաղ լրատվամիջոցը գրել էր, որ պաշտպանական կողմը միջնորդություններ էր ներկայացնում՝ տնային կալանքը փոխարինել ազատությունը չսահմանափակող այլ խափանման միջոցներով, սակայն դրանք մերժվում էին։ Հիշեցնենք, որ Արզումանյանը մեղադրվում է 44-օրյա պատերազմի ընթացքում Շուշիի պաշտպանության և Թալիշի ուղղությամբ ենթադրյալ անփութության համար։ Ըստ մեղադրանքի՝ նրա գործողությունների հետևանքով հակառակորդին հաջողվել է վերահսկողության տակ վերցնել Շուշին։ Գեներալը մեղադրանքը չի ընդունում։ Միաժամանակ, Շուշիի դրվագով անցել է հանցանքի վաղեմության ժամկետը, ինչը նշանակում է, որ անգամ մեղավոր ճանաչվելու դեպքում այդ դրվագով նա չի կարող ազատազրկվել։ |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
