Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը
![]() Երևանում սեպտեմբերի 3-4-ը տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի գործարար համայնքների մասնակցությամբ երկօրյա համաժողով: Այն կազմակերպում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը․ միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակում: Համաժողովի նպատակն է մեկ հարթակում համախմբել Հայաստանի և Թուրքիայի գործարար ու պետական կառույցների ներկայացուցիչներին՝ քննարկելու երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հնարավորությունները, բացահայտելու փոխգործակցության նոր ուղղություններ և ձևաչափեր, ինչպես նաև խթանելու նոր գործարար կապերի ու գործընկերությունների ձևավորումը։ Մասնավորապես՝ ներկայացվելու են Հայաստան-Թուրքիա տրանսպորտային հաղորդակցությունների հնարավորությունների ու առկա խոչընդոտների մասին հետազոտության արդյունքները, անցկացվելու է հայ-թուրքական տնտեսական համագործակցության հաջորդ քայլերի թեմայով պանելային քննարկում, իսկ երկու երկրների գործարարների երկկողմ ձևաչափով (B2) հանդիպումներին նախատեսվում են շփումներ ՏՏ և զբոսաշրջության ոլորտների ներկայացուցիչների միջև: Սեպտեմբերի 4-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա նաև Armenia Expo 2026-ը, որի ընթացքում կշարունակվի նաև հայ-թուրքական գործարար համաժողովը: |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
