Դատարանը բավարարել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հայցն ընդդեմ Ստեփան Ասատրյանի
![]() Դատարանը բավարարել է Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հայցը: Այս մասին հայտնում են Միքայել Սրբազանի պաշտպանների թիմը: «Ինչպես հայտնի է Ստեփան Ասատրյանը, որը Հովհաննավանքի նախկին հոգևորականն էր, զրպարտիչ տեղեկություններ էր տարածել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ: ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի - Պարտավորեցնել պատասխանող Ստեփան Արտակի Ասատրյանին վճռի օրինական ուժ ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում «Դարեսկիզբ» ՍՊ ընկերությանը պատկանող Հայկական ժամանակի armtimes.com կայքում հրապարակայնորեն հերքել Գևորգ Արտաշեսի Աջապահյանի (Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան) պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները «Հերքում՝ Գևորգ Արտաշեսի Աջապահյանի (Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան) հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող տեղեկությունների վերաբերյալ» վերնագրով հանրամատչելի և բոլորին տեսանելի տեսաուղերձ հրապարակելով՝ նշելով հետևյալը. «Ես՝ Ստեփան Ասատրյանս, հրապարակային հայտարարում եմ, որ Հայկական ժամանակի տաղավարում 2026 թվականի հունվարի 22-ին հարցազրույցի ժամանակ հայտնած այն տեղեկությունները, թե Միքայել Աջապահյանը տերորիզմի մասին էր խրախուսում, բանտից սպառնալիքներ էր հնչեցնում Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ինչպես նաև կին և աղջիկ ունի, բացահայտ սուտ են և չեն համապատասխանում իրականությանը: Այս հայտարարությամբ հերքում եմ իմ կողմից ներկայացված վերը հիշատակված զրպարտչական տեղեկությունները:»։ - Պատասխանող Ստեփան Արտակի Ասատրյանից հօգուտ հայցվոր Գևորգ Արտաշեսի Աջապահյանի որպես զրպարտության համար փոխհատուցում բռնագանձել 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ»,- նշված է հաղորդագրության մեջ։ Աղբյուրը` Միքայել սրբազանի պաշտպանների թիմ |

«Արմեն Գրիգորյանի «պատմական» առաքելությունը պետք է արժանանա ամենախիստ իրավական գնահատականի». Մեսրոպ Առաքելյան
1220:42
Վեհափառի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը կքննվի Արմավիրի դատարանում
7019:54
«Ո՞ւմ է հասցեագրված Քոչարյանի կալանավորման առնչությամբ մեսիջը, որ տրվում է «աշխարհաքաղաքական գործ» բնորոշմամբ». Հակոբ Բադալյան
9219:30
«Երբ Նորատի ազատագրածը հանձնված է, կյանքի գործը՝ զրոյացված, իսկ հայրենիքը՝ ձրի վաճառված, ո՞վ իրավունք ունի նրան դատապարտելու». Հայկ Մարտիրոսյան
5119:00
«Նվազագույն ակնկալիքս է, որ դատավարությունը լինի բաց և թափանցիկ». Արեգնազ Մանուկյան
8718:18
«Բավական է՝ մարդ պաշտոն ունենա, սկսվում են քծնանքի զզվելի դրսևորումները»․ Մեսրոպ Եսայան
7717:48
