Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորվեգիայի վարչապետին
187
Երեքշաբթի, 01 սեպտեմբերի, 2026 թ., 17:30
![]() Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորվեգիայի Թագավորության վարչապետ Յոնաս Գահր Ստյորեին՝ թագավոր Հարալդ V-ի մահվան կապակցությամբ։ «Ձերդ գերազանցություն, խորը վշտով տեղեկացա Նորվեգիայի Թագավոր Հարալդ V-ի վախճանի մասին։ Հայաստանի Հանրապետության Կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Նորվեգիայի ժողովրդին և Թագավորական ընտանիքին այս ծանր կորստի կապակցությամբ։ Թագավոր Հարալդ V-ն իր երկարամյա ծառայությամբ արժանիորեն վայելում էր իր ժողովրդի հարգանքն ու սերը։ Նրա հիշատակը կմնա որպես Նորվեգիային նվիրվածության և պետական ծառայության խորհրդանիշ։ Այս ծանր պահին կիսում ենք Թագավորական ընտանիքի և Նորվեգիայի ժողովրդի վիշտը՝ մաղթելով ուժ և տոկունություն»,-նշված է հեռագրում: |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
