ԱԱԾ-ի պադվալում տեղ են բացում․ նոր կալանավորումնե՞ր են սպասվում․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Երևան» քրեակատարողական հիմնարկը՝ նույն ինքը ԱԱԾ-ի պադվալը, շատ սահմանափակ թվով կալանավորներ է տեղավորում: Ընդամենը 13 խուց է, որից 5-ը՝ մեկտեղանոց, իսկ մնացածը նախատեսված են մինչև 5 հոգու համար։ Պարզվում է՝ Քոչարյանների ընտանիքի դեմ լայնածավալ հարձակումից առաջ ԱԱԾ-ի պադվալում տեղեր են ազատել։ Այսպես ասած՝ շարքային հանցագործներին տեղափոխել են այլ կալանավայրեր, որ տեղ ազատվի քաղբանտարկյալների համար: Թեև ԱԱԾ-ում հասարակ հանցագործներ չեն լինում։ Այստեղ պահվում են կա՛մ շատ ծանր մեղադրանքներով մարդիկ, կա՛մ նրանք, ովքեր քրեական ենթամշակույթի հետ խնդիրներ ունեն, և, ասենք, այլ քրեակատարողական հիմնարկներում նրանց կյանքին վտանգ է սպառնում։ Մեր աղբյուրներն ասում են, որ մինչև Քոչարյաններին ԱԱԾ-ի պադվալ բերելը, գրեթե, բոլոր խցերից մեկական մարդ են տեղափոխել այլ կալանավայրեր՝ տեղ ազատելու համար։ Մեզ ասացին, որ անցյալ շաբաթվա վերջի կրկին մեկական մարդ են տեղափոխել «Երևան կենտրոն» ՔԿՀ-ից այլ ՔԿՀ-ներ։ Այսինքն՝ նորից տեղ են բացել։ Արդյոք սա նշանակում է, որ իշխանությունը նոր կալանավորումներ է նախապատրաստում՝ դժվար է ասել։ Թե ինչ գործով կարող են լինել դրանք, նույնպես դեռ հայտնի չէ։ Բայց փաստը ինչ որ բան հուշում է: Հիշեցնենք, որ «Երևան կենտրոն» քրեակատարողական հիմնարկում այս պահին գտնվում են նաև Արգամ Աբրահամյանը, Սեդրակ Քոչարյանը և Անդրանիկ Թևանյանը, սակայն նրանք նստած են մի քանի տեղանոց խցերում»։
|

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
