ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ-երում ռևանշի գնալ, համայնքապետերին վախեցրել են․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Աշնանը 46 համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված: Հունիսի 7-ի ընտրություններում կասկածելի հաղթանակով դիրքերն ամրապնդած ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ-երում ռեւանշի գնալ եւ տեղերում իշխանություն վերցնել: Ընդդիմությունը բազմիցս հայտարարել էր ՏԻՄ աշնանային ընտրություններին մասնակցելու մասին, հատկապես մարտական էր տրամադրված «Ուժեղ Հայաստանը», որը մարզերում բավականին ձայներ է տարել եւ կարող էր լուրջ խնդիրներ առաջացնել գործող իշխանության համար: Բայց մենք տեղեկացանք, որ բավականին խոչընդոտներ են ծագել այդ ճանապարհին. Փաշինյանի ծավալած քրեական հետապնդումները, մարդկանց ունեցվածքը խլելու ապօրինի գործընթացները վախեցրել են մարդկանց եւ թեկնածուներ գտնելու դժվարություններ առաջացրել, հատկապես համայնքապետերի թեկնածուներ գտնելն է շատ բարդացել: Մարդիկ չեն հավատում, որ հնարավոր է հաղթել, իսկ հաղթելու դեպքում՝ բանտում չհայտնվել կամ չզրկվել ունեցվածքից ու աշխատատեղից, ուստի խուսափում են առաջադրվելուց»։
|

Մեղրիի քաղաքապետին և՛ մեղադրում են, և՛ աջակցում․ «Հրապարակ»
1509:06
«Եթե չլինեին կադրային սպաները, չէր լինելու բանակ, հետևաբար՝ հաղթանակներ»․ Արթուր Դանիելյան
4609:00
«Կայուն են մնալու մեր անկախական գաղափարախոսությունը և ձեր լակեյությունը»․ Լևոն Զուրաբյան
13301:06
Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի
10400:48
«Իրանի հետ պատերազմը կարող է ավարտվել նոյեմբերյան ընտրություններից հետո». Թրամփ
18700:36
«Կարճատև զրույցներ՝ արտերկրի գործընկերների հետ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10600:18
