Երևան`   +20 °C
Այսօր`   Երկուշաբթի, 31 օգոստոսի, 2026 թ.

«Շենգավիթի մի քանի ընտանիք այսօր առերեսվեցին Նիկոլ Փաշինյանի «իրական» Հայաստանին». Մարիաննա Ղահրամանյան

62
Այսօր, 21:48
«Շենգավիթի մի քանի ընտանիք այսօր առերեսվեցին Նիկոլ Փաշինյանի «իրական» Հայաստանին». Մարիաննա Ղահրամանյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Անչափահաս երեխաներ ու հաշմանդամություն ունեցող մի քանի ընտանիքներ Շենգավիթ վարչական շրջանում այսօր առերեսվեցին Նիկոլ Փաշինյանի «իրական» Հայաստանին։
«Փաշինյանն ա ասում՝ սաղին բոմժ եմ սարքելու, հենա ինձ տնից հանում են, սարքեն բոմժ»։
«Թուրքերին բերեք լցրեք, ես հայ եմ, ինչի՞ եք մեր տներից հանում, ո՞ւր գնանք, գոնե ապրելու տեղ տվեք»։
«Փաշինյանին եմ ընտրել, ինքն ու Ավինյանը տունս քանդում են հիմա, ընտրությանը չասացին՝ տները քանդելու են»։
Այս խոսքերը տնակներում աղքատության մեջ ապրող բնակիչներինն են։ Օրվա լրահոսն այսօր նրանց հուսահատ պայքարի մասին էր պատմում, փորձում էին պահպանել տնակները, որտեղ ապրում են։
Նրանց խոսքով, այս պահին իշխանությունը իրենց այլընտրանքային կացարան չի տրամադրել, օգոստոսի 28-ին են իմացել տնակների քանդման մասին, որոնք ըստ իշխանությունների, ապօրինի են։ Բնակիչների դիմադրությունն ու իրավիճակի լարումը ստիպել են ժամանակավորապես կանգնեցնել քանդման աշխատանքները։ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը իրավիճակը մեկնաբանել է, թե վերևից եկած հրահանգ է ու ոչինչ չի կարող անել»։