Երևան`   +28 °C
Այսօր`   Երկուշաբթի, 31 օգոստոսի, 2026 թ.

«Իշխանությունը փորձելու է հնարավորինս երկար մեկուսացնել Արմենին՝ քաղաքական գործընթացներից»․ Տիգրան Աբրահամյան

61
Այսօր, 15:24
«Իշխանությունը փորձելու է հնարավորինս երկար մեկուսացնել Արմենին՝ քաղաքական գործընթացներից»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի տնային կալանքը փաշինյանական դատարանը 3 ամսով երկարաձգեց:
Թեպետ երկամսյա բանտային կալանքից հետո Արմենը տնային կալանքի ռեժիմում է, սակայն նրա տեղաշարժի և քաղաքական գործունեության իրավունքը խիստ սահմանափակված է:
Տարիներով քնեցված գործով ի՞նչ է հանկարծ պարզվել, որ Արմենը կարող է խոչընդո՞տ ստեղծել, ինչ-որ մեկի վրա ազդե՞լ: Լավ, ի՞նչ պետք է աներ:
Ոչինչ: Իշխանությանը պետք էր Արմենին կալանավորել, և դա արեցին ու փորձելու են հնարավորինս երկար մեկուսացնել քաղաքական գործընթացներից»: