Երևան`   +28 °C
Այսօր`   Երկուշաբթի, 31 օգոստոսի, 2026 թ.

«Կարող է գալ մի պահ, որ Ադրբեջանը Քոչարյանին ու Շահրամանյանին էլ պահանջի»․ Թաթուլ Հակոբյան

54
Այսօր, 15:48
«Կարող է գալ մի պահ, որ Ադրբեջանը Քոչարյանին ու Շահրամանյանին էլ պահանջի»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ ֆեյսբուքում տեսա, որ բազմաթիվ մարդիկ շնորհավորել են Արցախի նախագահ, Բաքվում բանտարկված Բակո Սահակյանի ծննդյան տարեդարձը:
Այսօր տեսա, որ մարդիկ շնորհավորել են Արցախի և Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծնունդը:
Տհաճ է պատկերացնել, որ դու ապրում ես մի ժամանակահատվածում, երբ Արցախի միանգամից երեք նախագահները բանտարկված են Բաքվում, իսկ չորրորդը՝ Երևանում:
Ազատության մեջ է միայն Արցախի վերջին նախագահը՝ Սամվել Շահրամանյանը, իսկ լուծարված Արցախի առաջին առաջնորդ Արթուր Մկրտչյանը սպանվել է 1992-ին:
Այս տեքստը ապագա պատմաբանի համար, ով չի ապրել մեր օրերում և մեր ժամանակները պիտի ուսումնասիրի, ասենք, 100 տարի անց, կարող է բազմում հարցադրումների տեղիք թողնել, այդ թվում՝ այս ի՞նչ Աստծո պատիժ էր:
Բայց կա մի այլ սարսափելի բան: Շատ հայեր կուրախանային եթե Քոչարյանն ու Շահրամանյանն էլ լինեին Բաքվի բանտում:
Ասեմ ավելին: Կարող է գալ մի պահ, որ Ադրբեջանը նրանց էլ պահանջի, ու ես մտքումս միշտ մտածում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի համար Հայաստանը կարող է այլևս ապահով երկիր չլինել:
2020-ից մեր գլխով այնքան աղետ ու արհավիրք է անցել, որ ամեն ինչ պատկերացնելի է:
Նայեք Հայաստանի նախագահներին:
Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մնաց չհասկացված ու չգնահատված:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը անազատության մեջ է:
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հետապնդման մեջ է:
Չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը, հազար ներողություն, Հայաստանից փախածի կարգավիճակում է: Պարոն Սարգսյանը Լոնդոն է մեկնել ոչ Հայաստանից ու այլևս չի վերադարձել:
Հինգերորդ նախագահ Վահագն Խաչատուրյանը անհասկանալի կարգավիճակում է»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան