«Բոլշևիկները խլում էին՝ իբր կոմունիզմ կառուցեն, Նիկոլ Փաշինյանը խլում է՝ Արևմտյան Ադրբեջան կառուցելու համար»․ Անդրանիկ Թևանյան
![]() «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ուղերձը՝ կալանավայրից․ «Թրքաբոլշևիկության մասին Բոլշևիկները համոզում էին, որ պրոլետարիատին երջանիկ են դարձնելու՝ հողը կուլակից խլելով ու գյուղացուն տալով, գործարանները բուրժուաներից խլելով ու բանվորին տալով։ Խլեցին, բայց չտվեցին։ Պրոլետարն էլ երջանիկ չդարձավ։ Գուլագներում երջանկություն չկա։ Քաղաքացի Նիկոլ Փ.-ն հպարտ քաղաքացուն երջանկություն է խոստանում՝ Սամվել Կարապետյանից, Ռոբերտ Քոչարյանից, Գագիկ Ծառուկյանից ու մյուսներից խլելով։ Խլում է, բայց հպարտ քաղաքացին երջանիկ չի դառնում։ Այլ բան, որ քպականները հեղափոխական արագությամբ հաղթահարում են աղքատությունն իրենց գրպաններում։ Բոլշևիկները գոնե սկզբնական փուլում հավատում էին մարքսիզմին։ Նիկոլ Փ.-ն «իզմ» չունի։ Ինքն էն գլխից հավատում էր միայն ստի զորությանը։ Բոլշևիկները կուլակաթափ էին անում՝ Մարքսի «Կապիտալը» մտքներում։ Իսկ Նիկոլ Փ.-ն քաղաքական հետապնդման ենթատեքստով սեփականության վերաբաշխում է իրականացնում՝ Էրդողանի գիրքը սրտին մոտ պահած։ Բոլշևիկները խլում էին, որ իբր կոմունիզմ կառուցեն։ Նիկոլ Փ.-ն խլում է՝ Արևմտյան Ադրբեջան կառուցելու և իր շահերը սպասարկելու համար։ Բոլշևիկները որոշեցին քաղաքացիական պատերազմ հրահրել՝ Ռուսաստանի տարածքը գրավել ցանկացող Գերմանիայի հետ գործարքի գնալով և նախկին իշխանությանը թշնամի հռչակելով։ Նիկոլ Փ.-ն Հայաստանը գրավել ցանկացող Ադրբեջանին ներկայացնում է որպես բարեկամ ու թշնամիներ է փնտրում մեր երկրի ներսում։ Աղբյուրը` Անդրանիկ Թևանյան |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
