«Ապիկար իշխանությունը վատ երգողի նման չի ցանկանում բեմից իջնել, հեռանալ». Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պատկերացրեք իրավիճակ, մեկը միկրոֆոնով մեծ բեմ է բարձրացել,շատ տհաճ ձայնով, անտաղանդ կերպով երգում է։ Հանդիսականները սուլում են, ասում են՝ իջիր բեմից, դու չես կարողանում երգել։ Սակայն նա չի իջնում, բեմի շուրջ գտնվող թիկնազորն էլ ապահովում է, որ նա շարունակի իր երգով հանդիսականների նյարդերը սղոցել։ 9-րդ տարին է, ինչ Նիկոլ Փաշինյանը իշխանություն է, 3 պատերազմ է տանուլ տվել, Արցախը, ՀՀ սահմանամերձ տարածքները հանձնել, սահմանազատման անվան տակ էլ Կիրանցի հողերը, Կիրանց-Բաղանիս հատվածի ու Բերքաբերի 30 տարի ամրացված դիրքերը զիջել, պետական պարտքը կրկնապատկել, տնտեսության մեջ ոչ մի մեծ ծրագիր չի իրականացրել, վարկերով, պարտքով գյուղերի ճանապարհներն է ասֆալտապատել, տուֆապատել։ Ապիկար իշխանությունը վատ երգողի նման չի ցանկանում բեմից իջնել, հեռանալ։ Որոշ ժամանակ հետո սա վերջանալու է մեծ աղետով, որովհետև Հայաստանի անվտանգության մեծ խնդիրները լուծված չեն, մեծ ստերով, կեղծիքներով տնտեսություն չեն կարող զարգացնել։ Աշխարհում խղճահարություն, թույլին կարեկցել չկա, ուժեղը ոչնչացնում է թույլին»: Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

Հռոմի Կոլիզեումի տարածքում անվտանգության հատուկ միջոցառումներ կգործեն
142Երեկ, 23:06
«Վեհափառը վարչապետի ենթական չէ, Մայր Աթոռը կառավարության գերատեսչություն չէ»․ Հարություն Աղա-Սարգսյան
108Երեկ, 21:42
Մայորը համածառայակիցների ներկայությամբ սրբիչով քերել է զինվորի դեմքը
184Երեկ, 20:36
«Ֆեյսբուքում ափաշկյարա կեղծ տոմսեր են վաճառում, իսկ ՆԳՆ լուռ «ծխում է անկյունում»»․ Կարեն Հեքիմյան
118Երեկ, 19:30
«Իսկ ամեն ինչում ձախողված Փաշինյանն ու նախարարնե՞րը երբ են ազատվելու պաշտոններից»․ Ոսկան Սարգսյան
144Երեկ, 17:54
«Անշարժ գույքի ոլորտում աշխատող բրոքերները կամ գործակալները կլպում են մարդկանց փողերը»․ Վահան Բաբայան
97Երեկ, 17:06
