«Իրականում իքնաթիռների 80 տոկոսը Հայաստանի օդային տարածքով չեն անցնում». Գագիկ Համբարյան
49
Այսօր, 13:42
Քաղաքագետ գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի օդային տարածքը՝ «խաղաղության խաչմերուկ»-ի իմիտացիա և ադրբեջանական «проходной двор» Նիկոլի ՏԿԵ նախարարը «Ֆլայթռադար» կայքից մի մանիպուլյատիվ սքրին է հրապարակել՝ իբր ապացուցելու, թե Հայաստանի օդային տարածքը դարձել է «խաղաղության խաչմերուկ»... Ոլորտին ծանոթ ցանկացած մասնագետ նախ՝ կարող է փաստել, որ մենք կրկին ուրախանում ենք այլ երկրում պատերազմի արդյունքում մեզ բաժին հասած «հաջողությունից». այսինքն՝ Իրանի օդային տարածքի փակ լինելու պատճառով ինքնաթիռների տրաֆիկի որոշ մասն իրոք անցնում է ՀՀ օդային տարածքով, որը ոչ թե նիկոլական կառավարության բանակցությունների արդյունքում երկարատև ձեռքբերումն է, այլ այս պահին ստեղծված իրավիճակի հետևանք, և եթե Իրանի օդային տարածքը բացվի, ապա Նիկոլի նախարարի «խաղաղության խաչմերուկը» հօդս կցնդի: Երկրորդը՝ սքրինը դիտավորյալ արված է փոքր մասշբատներով որպեսզի չնկատվի, որ իրականում այդ ինքնաթիռների 80 տոկոսը Հայաստանի օդային տարածքով չեն անցնում: Եթե քարտեզը մոտեցնես՝ մեծացնես, ապա կստացվի այլ պատկեր և կպարզվի, որ ինքնաթիռների մեծ մասն անցնում է Վրաստանի օդային տարածքով (տե՛ս՝ ներքևի լուսանկարները. նույն սքրիններն են՝ մեկը հեռվից, մյուսը՝ մոտիկից)... Սակայն կարևոր փաստ ևս պետք է արձանագրել. կապիտուլյանտ քայլիստների օրոք Հայաստանի օդային տարածքը դարձել է «проходной двор» Ադրբեջանի համար... Գործը հասել է նրան, որ Ալիևի ընտանիքին պատկանող «Սիլք Վեյ Էյրլայնս» ավիաընկերության բեռնատար ինքնաթիռները հիմա Իսրայելից և եվրոպական երկրներից գնված զենք-զինամթերքը Ադրբեջան տեղափոխում են Հայաստանի օդային տարածքով՝ դա ապագայում Հայաստանի դեմ օգտագործելու համար: Իսկ Նախիջևանում ադրբեջանական բանակի ռոտացիան՝ զորակոչում-զորացրումը տեղի է ունենում «Ազերբայջան Էյրլայնս» ավիաընկերության ինքնաթիռներով և ևս Հայաստանի օդային տարածքով: Ի դեպ, Բաքվի բռնապետը հայտնել էր, որ Հաաստանի օդային տարածքով անցնելու համար ադրբեջանական ավիաընկերությունները Հայաստանից թույլտվություն չեն էլ խնդրել՝ բեսպրեդելի պես արել է այն, ինչ ուզել են: Նորաձև է դարձել թուրքի կոշիկ լիզելը ներկայացնել որպես «խաղաղություն»: Հ.Գ. Սա առաջին դեպքը չէ, երբ քայլիստ-դավաճանները փորձում են նմանօրինակ քարտեզներ հրապարակելով խաբել և մոլորեցնել հանրությանը...»: