Երևան`   +3 °C
Այսօր`   Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.

ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են «Մարգարա» անցակետ

149
Կիրակի, 30 օգոստոսի, 2026 թ., 10:24
ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են «Մարգարա» անցակետ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է. «Տարեկան աշխատաժողովի շրջանակներում ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները՝ նախարար Միրզոյանի գլխավորությամբ այցելել են Հայաստան-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ։
Շրջայցի ընթացքում ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է անցակետի վերանորոգման և վերազինման ուղղությամբ իրականացված աշխատանքները՝ ընդգծելով անցակետի՝ շահագործման համար պատրաստ լինելը»:

Աղբյուրը`   ՀՀ ԱԳՆ