Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 29 օգոստոսի, 2026 թ.

«Ֆեյսբուքում ափաշկյարա կեղծ տոմսեր են վաճառում, իսկ ՆԳՆ լուռ «ծխում է անկյունում»»․ Կարեն Հեքիմյան

51
Այսօր, 19:30
«Ֆեյսբուքում ափաշկյարա կեղծ տոմսեր են վաճառում, իսկ ՆԳՆ լուռ «ծխում է անկյունում»»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ֆեյսբուքում կեղծ տոմսեր են վաճառում:
Սեպտեմբերի 5-ին տեղի կունենա Coca-Cola Fest 2026 երաժշտական փառատոնը: Այս իրադարձությանը լրջորեն պատրաստվել են ֆեյսբուքի հայկական սեգմենտի կեղծարարները: Այստեղ մեծ թափ է հավաքում կեղծ տոմսերի վաճառքը: Հետաքրքիրն այն է, որ կեղծարարներն իրենց զոհերին տրամադրում են Հայաստանում օրինական հիմունքներով գործող հաշիվների տվյալները և առաջարկում գումարը փոխանցել այդ հաշիվներին: Դա նշանակում է, որ կեղծ տոմսերի վաճառքն առերևույթ լեգալ բնույթ է կրում:
Ի՞նչ կապ ունեն այս ամենի հետ փառատոնի կազմակերպիչները: Չգիտեմ: Գիտեմ միայն, որ կեղծ տոմսերի վաճառքի այսօրինակ «ապաշքյարա» և զանգվածային դեպք Հայաստանում դեռ չէր եղել:
Հա, չմոռանամ հիշեցնել, որ ՀՀ ներքին գործերի նախարարությունը լուռ «ծխում է անկյունում» և հետևում իրադարձությունների զարգացմանը»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան