Երևան`   +22 °C
Այսօր`   Ուրբաթ, 28 օգոստոսի, 2026 թ.

«Անհրաժեշտ տեղեկություններ՝ L-1A, L-1B և L-2 վիզաների վերաբերյալ»․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

55
Այսօր, 23:06
«Անհրաժեշտ տեղեկություններ՝ L-1A, L-1B և L-2 վիզաների վերաբերյալ»․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտնում է․ «L--1A վիզան նախատեսված է ղեկավարների և գործադիր տնօրենների համար, ովքեր տեղափոխվում են ԱՄՆ-ում տեղակայված գրասենյակ:
Պահանջներ՝
Մեկ տարվա աշխատանքային փորձ արտերկրում՝ վերջին երեք տարիների ընթացքում անընդմեջ աշխատանք որևէ ընկերության որակավորող մայր կամ դուստր ընկերությունում, փոխկապակցված ընկերությունում կամ մասնաճյուղում։
Որակավորող պաշտոն՝ ղեկավար կամ գործադիր պաշտոն թե՛ արտերկրում, և թե՛ ԱՄՆ-ում։
Հովանավորություն գործատուի կողմից՝ անհատական միջնորդագիր կամ հաստատված ընդհանրացված L տեսակի միջնորդագիր (Blanket L Petition)։
L-1B վիզան նախատեսված է մասնագիտացված գիտելիք ունեցող աշխատողների համար, ովքեր տեղափոխվում են ԱՄՆ-ում տեղակայված գրասենյակ:
Պահանջներ՝
Մեկ տարվա աշխատանքային փորձ արտերկրում՝ վերջին երեք տարիների ընթացքում անընդմեջ աշխատանք որևէ ընկերության որակավորող մայր կամ դուստր ընկերությունում, փոխկապակցված ընկերությունում կամ մասնաճյուղում։
Որակավորող պաշտոն՝ մասնագիտացված գիտելիք պահանջող պաշտոն թե՛ արտերկրում, և թե՛ ԱՄՆ-ում։
Հովանավորություն գործատուի կողմից՝ անհատական միջնորդագիր կամ հաստատված ընդհանրացված L տեսակի միջնորդագիր (Blanket L Petition)։ Ընդհանրացված միջնորդագիր (Blanket L Petition) կարելի է ներկայացնել միայն մասնագիտացված գիտելիքով որակավորված աշխատողների համար։
L-2 վիզան նախատեսված է L-1 վիզայի դիմորդների կանանց կամ ամուսինների և մինչև 21 տարեկան չամուսնացած երեխաների համար։

Վիզայի այս տեսակը ուղեկցող ընտանիքի անդամների համար է և չի համարվում անկախ աշխատանքային վիզա:
L-2 վիզայի դիմորդները I-94 ձևաթղթում նշված L-2S կարգավիճակով ինքնաբերաբար աշխատելու իրավունք են ստանում»։