Երևան`   +3 °C
Այսօր`   Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.

«Տան մեջ նույնիսկ չես կարում շնչես․ տիրություն արեք»․ Տիգրան Լորսաբյան

135
Ուրբաթ, 28 օգոստոսի, 2026 թ., 11:30
«Տան մեջ նույնիսկ չես կարում շնչես․ տիրություն արեք»․ Տիգրան Լորսաբյան

Լուսանկարիչ Տիգրան Լորսաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Էս ծուխը անցած տարվանից պետք ա չլիներ, որովհետև Հրազդանում աղբի կուտակման հատուկ տեղ են սարքել: Մարզի ամբողջ աղբը էնտեղ է հավաքվելու, բայց արի ու տես այս տարի արդեն 3-րդ անգամն է Աբովյանի աղբավայրը վառվում: Նշանակում է դեռ աղբ են տանում լեվի:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությո՛ւն, տիրություն արեք հա՞: Ցերեկը կողի գյուղերն են թունավորվում, իսկ երեկոյան ու գիշերային քամիների հետ՝ ամբողջ Աբովյանը: Տան մեջ նույնիսկ չես կարում շնչես, այ էդ վիճակն ա»:

Աղբյուրը`   Տիգրան Լորսաբյան