38 օր հացադուլ անող կալանավորին տեղափոխել են հիվանդանոց
![]() «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Մարտին Հովսեփյանը 38 օր է հացադուլի մեջ է, երեկվանից նա նաև ջրադուլ է հայտարարել։ Այսօր առողջական վիճակն այնքան է վատացել, որ շտապ տեղափոխվել է հիվանդանոց. «Ոտքերն «ատկազ» են արել, ճնշումն իջել՝ 70/50, արագ հասցրել են հիվանդանոց»,- Factor TV-ին ահազանգել է կալանավորի մորաքրոջ որդին՝ Մհեր Մխոյանը։ 47-ամյա կալանավորը հացադուլ է հայտարարել հուլիսի 20-ին, առողջական վիճակն այս ընթացքում արդեն մի քանի անգամ վատացել է, կանչվել է շտապօգնություն, ինչից հետո տեղափոխվել է հիվանդանոց։ Հովսեփյանը նաև ողնաշարի հետ կապված առողջական խնդիրներ ունի, ինչի հետևանքով ոտքերը շատ հաճախ թուլանում են։ «Ինն ամիս առաջ առողջ տեղափոխվել ա բանտ, հիմա կիսամեռ է»,- ասում է Մհեր Մխոյանը։ Ավազակության, անձին հարկադրաբար ազատությունից զրկելու և թմրամիջոցների իրացման հոդվածներով 9 ամիս առաջ կալանավորված Մարտին Հովսեփյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները, ինչի պատճառով էլ դիմել է անժամկետ հացադուլի և ջրադուլի։ «Էստեղ մի ռուս կար, ծանոթիս վարձով տանն էր ապրում, ինձ առաջարկեց, որ դեղ՝ նարկոտիկ ծախենք, ես էլ չհամաձայնվեցի, իրան ծեծեցի: Ինքը էդ գիշերը մնաց էդ տանը, առավոտը ժամը 11-12-ից հետո «պրոստո» ոստիկանները եկան ու ինձ տարան: Հետո արդեն մեղադրանք առաջադրեցին, թե, իբր, ռազբոյ եմ արել, սկսեցին ուրիշ բաներ էլ իմ վրա գցել ու արդեն 9 ամիս ա բանտում եմ»,- աղբյուրի հետ զրույցում օգոստոսի 26-ին գործից մանրամասներ էր պատմել կալանավորը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
