Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 28 օգոստոսի, 2026 թ.

«Քոչարյանը, Ծառուկյանը, Սարգսյանը դժվար ունեզրկվեն, բայց 150.000 հայ ունեզրկվել է». Արամայիս Աղաբեկյան

64
Երեկ, 23:48
«Քոչարյանը, Ծառուկյանը, Սարգսյանը դժվար ունեզրկվեն, բայց 150.000 հայ ունեզրկվել է». Արամայիս Աղաբեկյան

Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանի ֆեյսբուքյան գրառումը. Քոչարյանը, Ծառուկյանը, Սարգսյանը և մնացած այդ դասի մեջ գտնվողները դժվար ունեզրկվեն, բայց 150.000 հայ ունեզրկվել ա։
Սարի պես ամուր տղերք, պատերազմ տեսած, ոտքը գետնին խփող, խեղճացել են․ կամ գործ չեն գտնում, կամ օտար ափերում են, կամ էլ ամեն առավոտ արթնանում են՝ իրենց բաժին ընկած ճակատագիրն անիծելով։
Թռչնակի պես թռվռող, իրենց տան ու բակի զարդ աղջիկներ ու մայրեր թոռոմել են ու ապրում են՝ մեկի կողմից ձեռք հասցնելու հույսով։
70, 50, 40 տարեկաններ կրկին 18 տարեկան են դարձել և սկսել են զրոյից։
Ֆիզիկականը մի կողմ, հոգեբանականն ա, որ մարդկանց ոտքի վրա մաշացնում ա։
Քաղաքական բաղադրիչի մեջ չեմ խորանում, զուտ մարդկայինով՝ քո ազգի մի մասը բացարձակապես ամեն ինչ կորցրել ա։
Կորցնելուց հետո քեզ ենթակա ու քո հետ առընչվող, ու քո անձամբ, քո կողմից ատելության դոզայա ստացել ու մինչև հիմա ստանում ա։
Թե բա՝ Երևանում տուն ձեռքբերելը թրենդային ա, ու գները ինչ լավ ա, որ բարձրանում են։
Քույրերդ ու եղբայրներդ օրվա հացի, տան վարձի ու սեփական արժանապատվության համար բոյի մեջ ամեն օր մեռնում ու հարություն են առնում։ Նիկոլ, գլուխդ բարձին դնելուց, դրա մասին մտածի։
Ծրագրերից օգտվածների մեծ մասը վարկերի տակ, նրանք, ովքեր դեռ տուն չունեն, շիվարած՝ օրեցօր բարձրացող գներից և սեփական բախտից...
Ու չասեք հանկարծ, որ՝ տեսեք, օգնության ծրագրեր ա, որ մեր գլխին թափել եք։
Ով կամ ինչպիսին կլինեիք դուք, եթե ձերը, ձեր ապուպապերի ստեղծած ամեն ինչը կորցնեիք ու նոր միջավայրում զրոյից ստեղծեիք։
Գիշերը գլուխներդ բարձին դնելուց առաջ այսպիսի հարցերին էլ պատասխան տվեք...
Հ.Գ Նկարում երեխաները իրենց բակում մի վերջին անգամ խաղում են»: