Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 27 օգոստոսի, 2026 թ.

«Սփյուռքին անվանում են «սեքընդ հենդ» շոր ուղարկող, իսկ նրա ուղարկած 108 միլիոն դոլարը` ենթադրաբար գրպանում». Շիրազ Մանուկյան

72
Այսօր, 20:12
«Սփյուռքին անվանում են «սեքընդ հենդ» շոր ուղարկող, իսկ նրա ուղարկած 108 միլիոն դոլարը` ենթադրաբար գրպանում». Շիրազ Մանուկյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շիրազ Մանուկյանը քիչ առաջ ԱԺ ամբիոնից շեշտեց, որ Սփյուռքի ու Գյուղատնտեսության նախարարությունների վերականգնումն առաջնահերթություն է դարձել:
«Խնդիրն այն է, որ այսօրվա իշխանությունն իր քաղաքական առաջնորդով թիրախավորում է աշխարհասփյուռ հայությանն, անվանում է «սեքընդ հենդ» շոր ուղարկող: Ես ուզում եմ հիշեցնել նաև պարոն Եղոյանի արտահայտությունը, թե Սփյուռքը քաշային կատեգորիա չունի: Ձեզ թիրախավորում են և տպավորություն է, որ փորձում են վիրավորանք հասցնել: Բայց դուք 2020-ի պատերազմից հետո Հայաստան համահայկական հիմնադրամի շրջանակներում «Բոլորս Արցախի համար» ծրագրի շրջանակներում հավաքել եք մոտ 170 միլիոն դոլար գումար: Վստահ եմ, որ բոոլորդ ուզում էիք, որ այդ գումարն ուղարկվեր դեպի Արցախ, որ Արցախը շենանար: Բայց այնպես ստացվեց, որ կառավարությանն ուղարկվեց 108 միլիոն դոլար՝ 52 միլիարդ դրամ: Այո, կարող եք կասկածներ ունենալ, որ այդ գումարն ինչ-որ մեկի գրպանն է գնացել, որովհետև համապատասխան հաշվետվություն եթե չի լինում, ապա կասկածները կարող են տեղին լինել:

Ձեր մասին այստեղ խոսելիս ասում են՝ թույլ սփյուռքն ուժեղ պետությունն է: Ես ասում եմ՝ թույլ սփուռքը ձեռք է տալիս միայն Թուրքիային, Ադրբեջանին ու այսօրվա իշխանությանը, ինչը բնավ զարմանալի չէ»,- ասաց պատգամավորը