Իսպանիայում գողացել են Բրոնզե դարի կարևորագույն գանձերից մեկը
![]() Իսպանիայում գողացել են Վիլյենայի հայտնի գանձը, որը բաղկացած է ոսկուց, արծաթից, երկաթից և սաթից, պատրաստված 59 նախապատմական առարկաներից։ Գանձը գողացել են Ալիկանտե նահանգի իսպանական Վիլյենա քաղաքի թանգարանից, հայտնում է El País թերթը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ հանցագործները սկզբում փորձել են թանգարան մտնել գլխավոր մուտքով, այնուհետև ներս են մտել անվտանգության համակարգերով կահավորված կողային պատուհաններից։ Վիլյենայի Գանձը համարվում է Պիրենեյան թերակղզում բրոնզի դարաշրջանի ոսկերչական իրերի ամենանշանակալի հավաքածուներից մեկը։ Այն ներառում է 59 առարկա, որոնք թվագրվում են մոտավորապես մ.թ.ա. 1250 թվականով։ Դրանց ընդհանուր քաշը կազմում է մոտ տասը կիլոգրամ ոսկի։ Գանձը հայտնաբերվել է 1963 թվականին։ Հավաքածուն ներառում է անոթներ, գավաթներ, ապարանջաններ և այլ զարդեր։
|

«Երկու շաբաթվա ընթացքում Կիևի և Կիևի մարզի վրա ավելի քան 100 բալիստիկ հրթիռ է արձակվել». Զելենսկի
20600:07
Գեղարքունիքի մարզում վթшրի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մшհացել է
177Երեկ, 21:36
Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին (տեսանյութ)
164Երեկ, 15:48
«16 բալիստիկ հրթիռ, ավելի քան 280 ԱԹՍ»․ Զելենսկին՝ ռուսական հարվածների մասին (տեսանյութ)
343Երեկ, 15:19
Հուսիները հայտնել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքներին հարվածելու մասին
36126.10.2026, 10:01
Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
20925.10.2026, 19:26
