Հայաստանը Լեհաստանում ռազմական կցորդ կունենա
![]() Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանությանը կից Հայաստանի ռազմական կցորդի հաստիք կսահմանվի։ Նստավայրը կլինի Վարշավայում։ Ռազմական կցորդի առկայությունը կապահովի պաշտպանության ոլորտում հարաբերությունների բարձրացմանը գործընկերության ավելի բարձր մակարդակի: Իսկ Լեհաստանում հավատարմագրված ռազմական կցորդը պետք է իրականացնի ներկայացուցչական աշխատանք, որը ներառում է երկու երկրների ռազմական գերատեսչությունների հետ պաշտոնական կապերի հաստատում և խորացում, ռազմական ոլորտում հարաբերությունների զարգացում, համագործակցության ծրագրերի իրականացման մշտադիտարկում, օժանդակության ցուցաբերում նախարարության և զինված ուժերի պատվիրակությունների այցերի կազմակերպման ժամանակ: Նախատեսվում է, որ իր պարտականությունների կատարմանը կանցնի 2027 թվականի հունվարի 1-ից՝ Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը ՀՀ ռազմական կցորդի նշանակման մասին ծանուցման, ընդունված կարգի համաձայն հավատարմագրման ընթացակարգի անցկացման և համապատասխան մարմնի՝ այդ պաշտոնում ռազմական կցորդի նշանակվելու մասին համաձայնության տրամադրման դեպքում: Նախագիծը կառավարության անդամներին ներկայացնելու է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
