«Կորպուսից հրաման են տվել` հակագազերը հավաքեք, ամենածանր հոդվածը դա ա». վթարից մահացած զինվորի հայր
![]() Ճամբարակի վթարի զոհ դարձած նորակոչիկ Սուրեն Վարդանյանի հայրը «Նյուզ»-ի թղթակցի հետ զրույցում պատմում է. «Կորպուսի ու զորամասի հրամանատարները սաղ հավաքվել էին, որ մեզ խաբեն, ասեն՝ գնացեք ձեր սգով զբաղվեք, մեղավորը կպատժվի: Իրենք պլանավորել էին, որ մեզ խաբեն, ճանապարհեն: Դեպքի վայրը մաքրել էին, հակագազերը վերացրել էին: ՊՆ-ն որ հերքում է՝ հակագազեր չեն եղել, սուտ ա, եղել են, կորպուսից հրաման են տվել՝ հակագազերը հավաքեք, ամենածանր հոդվածը դա ա: Իրենց հիգիենայի ժամին երեխեքին դուրս են հանել ու պատժել հակագազերով: Բոլորս էլ եղել ենք բանակում, գիտենք՝ եթե պատժում են՝ հակագազով, բրոնիժիլետով: Դեպքը եղել է 9:20, մեզ ասել եմ 1:05, ինչու են էդքան ուշ ասել, որ հետքերը վերացնեն: Տեսել ենք վթարված մեքենա, ժապավեններ, ջարդված ապակիներ: ...Վարչապետ, ՊՆ նախարար, կորպուսի հրամանատար, ամբողջ անձնակազմը, զորամասի անձնակազմն ու հրամանատարը, սաղն էլ պատասխանատու են էս դեպքի համար: Խախտվել են ներքին կանոնակարգի բոլոր կանոնները: Պատժում էին, մեծ պլաց ունեիք, պլացի վրա թող վազեին, խի՞ եք հանել ճանապարհ»: |

«Ներկայում ՀԱՊԿ-ի միջոցով Հայաստանի հետ համագործակցություն չկա». ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
11700:35
Տիգրան Ավետիսյանը դարձավ Եվրոպայի ծանրամարտի չեմպիոն
8500:12
«Կաթողիկոսին պիղծ կոչող Նիկոլ Փաշինյանի գրքից հատված՝ բ*զության մասին». Հովհաննես Դանիելյան
136Երեկ, 23:18
«Հենց այսպես էլ երկիր ենք ղեկավարում». Տիգրան Դավուդյան
83Երեկ, 21:48
«Զինծառայողը պետության հատուկ հոգածության տակ գտնվող անձ է». Արա Պողոսյան
79Երեկ, 21:12
«Այդ քարտը դուք էիք նվիրել, որ գնա պատերազմում հաշմանդամ դարձած որդուն տեսակցության». Լուսինե Մարտիրոսյան (լուսանկար)
84Երեկ, 20:48
