«ՀՀ կառավարությունը պլանավորում է արցախցիների լրացուցիչ զանգվածային արտագա՞ղթ Հայաստանից». Արտակ Բեգլարյան
![]() Արցախի նախկին պետնախարար, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը գրել է. «Արդյո՞ք ՀՀ կառավարությունը պլանավորում է արցախցիների լրացուցիչ զանգվածային արտագաղթ Հայաստանից, քանի որ կառավարության հաստատված ծրագիրը նախատեսում է առաջիկա հինգ տարում միայն 10,000 ընտանիքի ապահովել բնակարանով: Նայե՛ք կառավարության ծրագրի 5-րդ գլխի 4-րդ կետի 7-րդ ենթակետը՝ «Շարունակվելու է Ղարաբաղից տեղահանված 10 հազար ընտանիքի բնակապահովման ծրագիրը»: Երբ բնակարանային ծրագիրը հաստատում էին 2024թ., հայտարարում էին, որ այն շուրջ 25,000 ընտանիքի համար է նախատեսված: Այժմ մոտ 4,000 ընտանիք է օգտվել ծրագրից, իսկ ընտրությունների ժամանակ, երբ նման դրույթ կար ՔՊ նախընտրական ծրագրում, դեռ շուրջ 2,500 ընտանիք էր օգտվել: Ի դեպ, բնակարանային սույն ծրագրի գործունեության ժամկետն էլ նախատեսված է 2028թ. ավարտին, այսինքն՝ կառավարության ծրագրի ժամկետի կեսին: Հիմա հիմնավոր հարց է ծագում, թե ինչ ճակատագրի են արժանանալու 25,000-ի մնացած առնվազն 11,000-12,000 արցախցի ընտանիքները, եթե կառավարությունը չի նախատեսում նրանց էլ ապահովել բնակարաններով՝ ի տարբերություն իշխանությունների բարձրագոչ հավաստիացումների: Արդյո՞ք պլանը արտագաղթի խթանումն է, թե՞ ստանձնած պարտավորություններից հրաժարումը, թե՞ Արցախի ժողովրդի մի մասի վերադարձը հայրենի տներ»։ Աղբյուրը` Արտակ Բեգլարյան |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
