2026թ․ ընթացքում անչափահասների նկատմամբ կատարվել է 1.041 հանցագործություն
![]() ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են․ «ՀՀ Քննչական կոմիտեում 2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1.041 քրեական վարույթ (2025-ին՝ 1.011), որից 567-ը փոխանցվել է 2025 թվականից, իսկ 474-ը վարույթ է ընդունվել 2026 թվականի ընթացքում: 1.041 քրեական վարույթից 85-ը՝ 93 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան (2025-ին՝ 53 վարույթ՝ 51 անձի վերաբերյալ), 2-ն ավարտվել է եզրափակիչ ակտով և ուղարկվել դատարան (2025-ին՝ 0), 185-ը կարճվել է (2025-ին՝ 316), որից 167-ը՝ ռեաբիլիտացնող (2025-ին՝ 269), իսկ 18-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով (2025-ին՝ 47), 37-ը՝ միացվել է (2025-ին՝ 41), 11 քրեական վարույթ ուղարկվել է այլ մարմին (2025-ին՝ 23), 43-ը հաշվառվել որպես վարութային և ապացուցողական գործողությունները կատարված (2025-ին՝ 24), 678-ը փոխանցվել է 2026 թվականի 2-րդ կիսամյակ (2025-ին՝ 554): Դատարան ուղարկված 85 վարույթից 1-ը քննվել է սպանության, 4-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 1-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 1-ը՝ մարդուն առևանգելու, 1-ը՝ ապօրինի ազատությունից զրկելու, 16-ը՝ ֆիզիկական ներգործության, 32-ը՝ սեռական ազատության դեմ ուղղված, 1-ը՝ անչափահասին հանցանքի կատարմանը հակելու կամ դրան մասնակից դարձնելու, 2-ը՝ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացումը խոչընդոտելու, 1-ը՝ երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, 1-ը՝ անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, 24-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ: Դատարան ուղարկված վարույթներով 93 մեղադրյալից 20-ը հանդիսացել են անչափահաս տուժողի ընտանիքի անդամներ, 4-ը՝ խնամակալ/հոգաբարձու, 3-ը՝ ուսումնական կամ դաստիարակչական հաստատության աշխատակից, 66-ը՝ այլ անձինք: Դատարան ուղարկված վարույթներով 94 տուժողից 43-ը եղել են մինչև 12, 13-ը՝ 13-14, 27-ը՝ 15-16, 11-ը՝ 17-18 տարեկան»: Աղբյուրը` ՀՀ Քննչական կոմիտե |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
