«Նիկոլը հալածում է, որովհետև եկեղեցին ընդունակ է պահպանել հայությանը վատագույն սցենարի դեպքում». Արգիշտի Կիվիրյան
![]() Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լավ, եկեք մի բան էլ կարճի մեջ բացատրեմ։ Ուրեմն երբ 2018 թվականին Նիկոլը եկավ իշխանության, կար երեք հայկական պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը որպես ճանաչված ազգային պետություն, Արցախը, որպես չճանաչված ազգային պետություն, եւ Հայ Առաքելական Եկեղեցին, որպես ցանցային պետություն։ Շատերը չեն հասկանում, որ պետությունները դա մենակ այն մոդելը չի որին դուք սովոր եք, օրինակ Մալտայի միաբանությունը նույնպես պետություն ա, ուղակի այլ մոդելի։ Նիկոլը իր գործունեությամբ հասավ նրան, որ Արցախը որպես այլընտրանքային ազգային պետություն դադարեց գոյություն ունենալ, իսկ հայաթափվելով, դադարեց լինել անգամ Հայոց աշխարհի կենդանի մաս։ Երկրորդ իր թիրախը դա ՀԱԵ է, որպես ցանցային հայկական պետություն։ Ընդ որում, ինչով է սա առավել վտանգավոր։ Երբ ընկան Հայոց թագավորությունները, ՀԱԵ կարողացավ պահել հայախոս զանգվածին, որի վրա 19-րդ դարում ձեւավորվեց հայկական քաղաքական ազգը, իսկ 1918 թվականին առաջին անգամ ստեղծվեց հայկական ազգային պետությունը։ Այսինքն Հայ Առաքելական եկեղեցին մեկ անգամ արդեն ապացուցել է, որ հայկական դասական պետության բացակայության պարագայում ինքը ընդունակ է պահպանել հայությանը, այսինքն վատագույն սցենարի դեպքում կատարում է հայ ազգի համար անվտանգության վերջին բարձիկի դերը։ Այսինքն, եթե ընկնում էր պետությունը, ինքը կարողանում էր պահել հայությանը, եթե ինքն էլ չի լինում, պետության անկամ պարագայում վերանում է նաեւ հայությունը։ Մնացածը դուք հասկացեք...»: |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
