Եվրասիական վարկանիշային գործակալությունը Հայաստանում ներկայացուցիչ է նշանակել
![]() Հայաստանում իր աշխատանքն է սկսել Եվրասիական վարկանիշային գործակալության ներկայացուցչի գրասենյակը: Այս մասին հայտնում են գործակալության մամուլի ծառայությունից։ Երևանում ներկայացուցչությունը բացվել է ավելի քան կես տարվա կազմակերպչական աշխատանքների արդյունքում, որոնք իրականացվել են Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի հետ համագործակցությամբ։ Գործակալության տնօրենների խորհրդի նախագահ Անդրեյ Բելյանինովը նշել է, որ Հայաստանում աշխատանքի մեկնարկը կառույցին թույլ կտա ընդլայնել գործունեության աշխարհագրությունը և տարածաշրջանի երկրների ներդրումային ներուժի գնահատման հնարավորությունները: «Եվրասիան մեծ և բարդ տարածաշրջան է։ Հայաստանի Հանրապետության ներդրումային ներուժի գնահատման համակարգում ընդգրկումը, իմ կարծիքով, գործակալության հնարավորությունները ընդլայնող հերթական քայլն է», – ասել է Բելյանինովը։ Եվրասիական վարկանիշային գործակալության հայաստանյան ներկայացուցիչ է նշանակվել գործարար և հասարակական գործիչ Արմեն Խաչատրյանը: Ինչպես նշել են գործակալությունում, նա երկար տարիներ զբաղվել է Ռուսաստանի հետ Հայաստանի տրանսպորտային և տնտեսական փոխգործակցության հարցերով: |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
