Երևան`   +28 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 19 օգոստոսի, 2026 թ.

««Քննչական մարմնի ապացույցը բնավ համոզիչ չէ․ գուցե բարի անունն արատավորելու նպատակ ունեն»․ Ռուբեն Մելիքյան

56
Այսօր, 20:18
««Քննչական մարմնի ապացույցը բնավ համոզիչ չէ․ գուցե բարի անունն արատավորելու նպատակ ունեն»․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը։
Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրության մեջ ինչ-որ երրորդ անձ ենթադրաբար խոսում է ինչ-որ չորրորդ անձի հետ՝ ենթադրաբար Մինասյանի մասին։ Դա՞ է քննչական մարմնի գլխավոր ապացույցը։ Եթե դա է, ուրեմն այն բնավ համոզիչ չէ։
Իսկ կարո՞ղ է պրոֆեսորի դեմ քրեական հետապնդման մոտիվացիան հայոց պատմության պրո-հայկակական դպրոցի ականավոր ներկայացուցչի բարի անունն արատավորելն ու նրան «շարքից հանելն» է։
Պրոֆեսորին ու նրա ընտանիքին մաղթում եմ ամրություն ու համբերություն»։

Աղբյուրը`   Ռուբեն Մելիքյան