Երևան`   +8 °C
Այսօր`   Երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2026 թ.

Արեգնազ Մանուկյանի դստեր ծննդյան օրվա առիթով տորթ դրեցին ԵՄ գրասենյակի դիմաց

128
Չորեքշաբթի, 19 օգոստոսի, 2026 թ., 15:24
Արեգնազ Մանուկյանի դստեր ծննդյան օրվա առիթով տորթ դրեցին ԵՄ գրասենյակի դիմաց

ՀՀ-ում ԵՄ-ի գրասենյակի դիմաց իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ մասնակիցները Արեգնազ Մանուկյանի երեխայի ծննդյան օրվա առիթով տորթ դրեցին ԵՄ գրասենյակի դիմաց:

«Որ այսօր այս տորթը Արեգնազ Մանուկյանի երեխան իր մոր ներկայությամբ չի փչում, այս իշխանությունների քաղաքական պատվերն է: Դուք էլ նրանց աշխարհաքաղաքական հովանավորներն եք», -դիմելով ԵՄ հայաստանյան գրասենյակին, ասաց Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Մանուկ Սուքիասյանը: