Կանա՞նց էլ կուղարկեն դիրքեր. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ իր գրառմամբ հաստատեց մեր լուրը, որ բարձրաստիճան զինվորականներին գործուղում են սահման, քանի որ բանակում՝ ոչ ռազմական պայմաններում մահվան դեպքերն աննախադեպ շատ են, իսկ պատճառն այն է, որ ոչկանոնագրային հարաբերություններ են տիրում բանակում, օրինակ, զինվորները դիրքերում քնելու համար «քֆուր են դնում» իրար վրա, ինչից հետո վիճաբանություններ են տեղի ունենում, որոնք ավարտվում են զինվորի մահով: Զինվորներին կա՛մ հասցնում են ինքնասպանության, կա՛մ սպանում են, և դա վատ վերահսկողության, վատ հրամանատարական աշխատանքի պատճառով է: Մենք նաև գրել էինք, որ արդեն իսկ 1-2 ամսով որոշ բարձրաստիճանների գործուղել են սահման՝ կարգուկանոն հաստատելու: Մեր աղբյուրը հաղորդում է, որ այս որոշումը վերաբերում է ոչ միայն զինվորական տղամարդկանց, այլև՝ կանանց: Կին բարձրաստիճաններին ևս կարող են գործուղել դիրքեր»: |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
