Երևան`   +24 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 19 օգոստոսի, 2026 թ.

«Գուցե ակնարկում ա, որ ռեժիմով ծեծ ա ուտում տանը»․ Արթուր Դանիելյան

48
Այսօր, 00:06
«Գուցե ակնարկում ա, որ ռեժիմով ծեծ ա ուտում տանը»․ Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քարով չխփեք․ հիշեք, որ ես ձեզ (մեծամասամբ) սիրում եմ...
Չգիտեմ՝ խի ա Հակոբյան Աննան ազգը կրթելուց հետո հիմա էլ ընտանեկան բռնության դեմ որոշել պայքարել: Գուցե ակնարկում ա, որ ռեժիմով ծեծ ա ուտում տանը, ամեն անգամ, երբ ախորժակը չի կարում զսպի, կամ մտածում է՝ դա իր վարկանիշը կբարձրացնի (անկեղծ չգիտեմ՝ ինչու են իրեն ատում նույնիսկ մոլի նիկոլականները): Մեծ առումով հետաքրքիր էլ չէ այս ամենը, բայց բուն թեմայի շուրջ կա մի շատ հետաքրքիր փաստ:
Մինչև բոլորովին վերջերս աշխարհի ոչ մի երկիր չուներ օբեկտիվ տվյալներ ընտանեկան բռնության մասին, որովհետև դեպքերի ճնշող մեծամասնությունը չէր գրանցվում պատկան մարմինների կողմից: Բայց վերջերս ի հայտ եկավ վիճակագրություն, որը պարզ պատճառներով ամեն կերպ կոծկվում է համապատասխան շրջանակների կողմից:
Վիճակագրությունը հետևյալն է՝ հետերոսեքսուալ (այսինքն՝ կին-տղամարդ) զույգերի մոտ 30%-ը դիմում է իրավապահներին ընտանեկան բռնության արդյունքում, ընդ որում, դիմողների 34%-ը կին է, իսկ՝ 29%-ը տղամարդ:
Հոմոսեքսուալ կանանց զույգերում (այսինքն՝ կին-կին) այդ ցուցնիշը 45% է: Իսկ հոմոսեքսուալ տղամարդկանց շրջանում այդ ցուցանիշն ամենացածրն է՝ 25%:
Կան բազմաթիվ մարդաբանական և հասարակագիտական աշխատություններ, որ ապացուցում են, որ կանայք միջինում շատ ավելի ագրեսիվ են, քան՝ տղամարդիկ, և նրանց ագրեսիան զսպող միակ գործոնը դիմացինի ֆիզիկական առավելությունն է: Եթե ուժերը հավասար են, կանայք 2 անգամ ավելի հակված են բռնություն գործադրել, քան՝ տղամարդիկ: Գիտնականները նաև հաստատել են, որ մարդու ագրեսիվության հիմնական գործոնն իր մտավոր կարողությունն է: Բարձր մտավոր կարողությունների տեր մարդիկ շատ ավելի հեշտ են իրար հետ լեզու գտնում և խուսափում կոնֆլիկտից:
Սա չի նշանակում, որ կինը վատն է, իսկ տղամարդը՝ լավը: Կինը ստեղծված է ավելի էմոցիոնալ, քանի որ դա էր պետք մարդկությանը, այդ թվում նաև ինձ: Տղամարդն էլ պիտի լինի ավելի զուսպ, որովհետև դա է պետք մարդկությանը: Սա ընդամենը նշանակում է, որ էս թեման սեփական նեղ շահադիտական նկատառումներով շահարկող կիսագրագետ բաստարդները ընդամենը հոգևորս սրիկաներ են, որոնք քայքայում են համամարդկային հարմոնիան:
Նենց որ սիրելի կանայք, եթե չեք ուզում ընտանեկան բռնության զոհ դառնալ, մի՛ ամուսնացեք դեբիլների հետ: Իսկ հարգելի տղամարդիկ պիտի հասկանան, որ ընտանեկան բռնության թիրախ են իրենք լինելու միշտ, քանի դեռ իրենց հրապուրում են կանայք: Էդ էլ մեր խաչն ա: Տղա ես, պիտի դիմանաս... Եթե դեմից ճիշտ ընտրություն կատարես ամիսն ընդամենը մի 5-6 օր պիտի բռնության զոհ դառնաս: Եղածը մի բան չի: Ու հիշեք՝ Հիսուսի բոլոր առաքյալները իրեն ուրացել են, իսկ խաչին առաջինը մոտեցան կանայք, իրենց բոլոր թերություններով հանդերձ...
Հ.Գ. իմիջիայլոց, ամուսնալուծությունների քանակով էլ են աշխարհի առաջատարը կանայք: Երկու տղամարդուց բաղկացած զույգերն ավելի հազվադեպ են ամուսնալուծվում, քան կին-տղամարդ զույգերը, և երկու անգամ ավելի հազվադեպ, քան՝ կին-կին զույգերը: Հմի ուզեք՝ էդ ա, չուզեք՝ էդ ա, սիրելի կանայք...»։

Աղբյուրը`   Արթուր Դանիելյան