Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.

«Մայիսին փոխել էին մինչև օդանավակայան ասֆալտի ծածկույթը, օգոստոսին նորից ասֆալտապատում են»․ Մանուկ Սուքիասյան

184
Երեքշաբթի, 18 օգոստոսի, 2026 թ., 17:18
«Մայիսին փոխել էին մինչև օդանավակայան ասֆալտի ծածկույթը, օգոստոսին նորից ասֆալտապատում են»․ Մանուկ Սուքիասյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Մայիսին, Եվրոպական ժողովին ընդառաջ, 1 միլիարդ 118 միլիոն դրամով փոխել էին մինչև օդանավակայան ասֆալտի ծածկույթը։ Օգոստոսին՝ նորից ասֆալտապատում նույն տեղում։ Ու ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվում»։