Երևան`   +32 °C
Այսօր`   Երեքշաբթի, 18 օգոստոսի, 2026 թ.

«Երևանում կառավարման առումով բարդակ է»․ Ոսկան Սարգսյան

71
Այսօր, 17:12
«Երևանում կառավարման առումով բարդակ է»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հայաստանի տարածքը որքան փոքրանում, մարզերի բնակչությունը նվազում է, այնքան Երևանում բազմաբնակարան շատ շենքեր են սարքում, գերկառուցապատում մայրաքաղաքը։ Սակայն Երևանի կառավարման առումով բարդակ է։ Մայրաքաղաքի շենքերի զգալի մասի վրա փողոցի, շենքի անվանումով ցուցանակ չկա, անծանոթի համար դժվարություն է տվյալ շենքը գտնելը։ Երևանում փողոցներ կան, որոնք մայթեր չունեն, տներից մարդիկ հայտնվում են փողոցի մեջ։ Այդ փողոցներում հետիոտի տեղաշարժը կարող է ավարտվել ավտոմեքնայի տակ ընկնելով։ Դավիթ Անհաղթ, Խուդյակովի և այլ փողոցներում նման վտանգավոր վիճակ է։ Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը, քաղաքապետարանի մեծ պաշտոնյաները հսկա ռոճիկներ, մեծ պարգևավճարներ են ստանում, սակայն Երևանի խնդիրները լուծելու փոխարեն դրանք ավելացնում են»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան