«Մեզ պետք է օրենսդիր բարձրագույն իշխանության աշխատանքի արդյունավետություն». Գարիկ Քեռյան
![]() Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եվ այսպես ՀՀ Ազգային ժողովի գործունեության առաջին շաբաթները բավականին հակասական տպավորություններ ծնեցին հանրության շրջանում: Եվ իշխանության և ընդդիմության քաղաքական ուժերին ձայն տված մեր հայրենակիցները տարակուսած են: Պատճառը խորհրդարանում հնչող ելույթների բովանդակությունն է, ոճը և թեմատիկան: Առաջին գործը, որ ձեռնամուխ եղավ նորընտիր խորհրդարանը նախագահի, փոխնախագահների և հանձնաժողովի նախագահների ընտրությունն էր: Տրամաբանությունը թելադրում է, որ թեկնածուները ներկայացնեն իրենց աշխատանքի կազմակերպման սկզբունքները, նպատակները, ծրագրերը և այլն: Այս դեպքում հանրության և առաջին հերթին նրան ընտրող պատգամավորների համար պետք է, որ ճշտվեր թեկնածուի գործունեության բոլոր կողմերը: Այնինչ առաջին շաբաթները հագեցած էին իշխանության և ընդդիմության պատգամավորների սև փիառով: Մի պահ ինձ թվաց, թե գտնվում ենք նախընտրական փուլում, որի ժամանակ հասկանալի են մրցակցի վարկանիշը գցելուն նպատակաուղղված գործողությունները: Քաղաքական/ծրագրային/աշխատանքային սկզբունքներին նվիրված ելույթների ու հարց ու պատասխանի ժամանակ մենք տեղեկացանք, թե ով ինչ արել նախկինում, ում եղբայրն ու կինը որտեղ են աշխատում, ալան-թալանի մասին արկածային պատմություններ, ծաղրանքներ և վիրավորանքներ, առակներ և սպառնալիքներ: Իրավիճակը իսկապես շատ ճնշող է: Չէ, որ խորհրդարանական կառավարման համակարգում պառլամենտը բոլորովին այլ դիմագիծ պետք է ունենա: Իրավիճակից դուրս գալուն էր նպատակաուղղված պրն. Ռուբինյանի կարճ աշխատանքային պայմանավորվածությունը խմբակցությունների ղեկավարների հետ աշխատանքի ոճը փոխելու և ելույթներն ու հարցերը սահմանափակելու վերաբերյալ: Նորընտիր նապագահի այս քայլը հուսով ենք, որ ժողովրդի ընտրյալներին կբերի կառուցողական դաշտ: Մեզ պետք օրենսդիր բարձրագույն իշխանության աշխատանքի արդյունավետություն: Գրական/գեղարվեստական/երգիծաբանական/ծաղրող խոսքը ժողովուրդը բավականին երկար ժամանակ լսել է և դրա կարիքը հիմա չկա»: Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
