Կարապետ Գուլոյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է
![]() «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանի փեսայի, Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը դատարանը վերացրել է՝ որպես խափանման միջոց թողնելով միայն գրավը։ «Տեղեկությունը փորձեցինք ճշտել Գուլոյանի պաշտպաններից, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։ Դիմեցինք դատարան, որտեղից հաստատեցին մեր տեղեկությունը՝ մանրամասնելով, որ տնային կալանքը վերացվել է հուլիսի 9-ին։ Միաժամանակ Գուլոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված եղել նաև գրավը։ Դատարանից փոխանցեցին, որ հուլիսի 22-ին քննվել է խափանման միջոցին վերաբերող մեկ այլ միջնորդություն, որի արդյունքում Գուլոյանի նկատմամբ, բացի գրավից, կիրառվել է բացակայելու արգելքը։ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել արգելանքի տակ գտնվող գույքի հետ կապված ապօրինի գործողություններ կատարելու մեղադրանքով։ Մայիսի 12-ին, հիշեցնենք, պետության սեփականություն էր դարձել Գուլոյանին և նրա կնոջը՝ Ռոզա Ծառուկյանին պատկանող Առինջում գտնվող եւ դատական կարգով բռնագանձված անշարժ գույքի շուրջ 91 տոկոսը։ Քննությամբ, ըստ իրավապահների, պարզվել է, որ Գուլոյանը, տեղեկացված լինելով գույքի վրա դրված արգելանքի մասին, կազմակերպել է առանձնատան պատերի երեսպատման, սալիկների, դռների և պատուհանների ապամոնտաժումն ու վնասումը։ Այսինքն՝ խոսքը բռնագանձված առանձնատան նկատմամբ իրականացված ապամոնտաժման աշխատանքների մասին է։ Մյուս կողմը հայտարարում է, որ ընդամենը նորոգման աշխատանքներ են իրականացվել»,- գրում է լրատվամիջոցը։
|

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
