«Տարածաշրջանի հիմնական խաղացողներից երաշխիքային մասնակցություն չունենք». Նարեկ Կարապետյանը` TRIPP-ի վերաբերյալ
![]() ԱԺ ամբիոնից ընդդիմադիր պատգամավոր նարեկ Կարապետյանը ներկայացրեց TRIPP-ի վերաբերյալ իր խմբակցության մտահոգությունները. «Մենք համարում ենք, որ TRIPP նախագծին ԱՄՆ-ի ներգրավվածությունն առաջացնում է հավելյալ զսպաշապիկ Ադրբեջանի համար: Մենք մտահոգված ենք, որ չկա ուղիղ երաշխիք, կա տնտեսական ներկայություն, բայց չկա երաշխիք: Բայց տեսնում ենք, որ Իրանի սահմանից 20 մետր հետավորության վրա շատ բարդ է ունենալ երկարաժամկետ խաղաղ միջավայր՝ հաշվի առնելով Բահրեյնի, Կատարի, ԱՄԷ-ի դեպքերը, ամերիկա-իրանական հարաբերությունների սրացումը և մեր հարևան երկրից չունենալ երաշխիքային տրամաբանության աջակցում: Դուք շատերդ եղել եք Մեղրիում, 20 մետրի վրա Իրանն է, իսկ իրանական պոտենցիալը երբեմն հասնում է հարյուրավոր կիլոմետրեր: Մենք դա տեսանք տարածաշրջանի ամենահարուստ երկրների վրա: Մտահոգված ենք, որ տարածաշրջանի հիմնական խաղացողներից երաշխիքային մասնակցություն չունենք և դա կբերի ռիսկերի: Այս խնդիրները, որ մենք ասում ենք, դրանց վրա է պետք շեշտ դնել»: |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
