ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը քննադատում է պատվաստումների վերաբերյալ Թրամփի նոր քաղաքականությունը
![]() Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մտահոգված է ԱՄՆ-ի իմունիզացիայի քաղաքականության վերջին փոփոխություններով, որոնք կրճատում են մանկական պարտադիր պատվաստումների քանակը: ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսն այս մասին հայտարարել է սոցիալական ցանցերում: Կազմակերպության ղեկավարը նշել է, որ ներկա գիտական ապացույցները հստակ ցույց են տալիս պատվաստանյութերի անվտանգությունը, այդ թվում՝ կարմրուկի, խոզուկի և կարմրախտի դեմ համակցված ԿԿԽ պատվաստանյութի, և որ պատվաստման և աուտիզմի միջև կապ չկա: Գեբրեյեսուսը նաև նշել է, որ պատվաստման քաղաքականությունը պետք է հիմնված լինի գիտական ապացույցների մանրակրկիտ, անկախ և թափանցիկ գնահատման վրա, այլ ոչ թե քաղաքական ազդեցության: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր, որով կոչ էր արվում կրճատել մանկական պատվաստումները և խորհուրդ էր տալիս բաժանել կարմրուկի, խոզուկի և կարմրախտի համակցված պատվաստանյութը: |

«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
20830.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
20330.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
15528.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
16228.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
19523.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
22521.10.2026, 13:12
