«Երեխան բուժհիմնարկում չի ծնվել»․ Արշակ Ջերջերյան
156
Երեքշաբթի, 11 օգոստոսի, 2026 թ., 15:12
![]() «Երեխայի կյանքին վտանգ չի սպառնում»,- լրագրողներին հայտնել է ՎԱՊՄԳՀԻ նորածնային ծառայության ղեկավար Արշակ Ջերջերյանը՝ խոսելով երեկ Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի առողջական վիճակի մասին։ «Երեկ երեկոյան ահազանգ էր ստացվել, որ ընդունարանում՝ շտապօգնության մեքենայով և ոստիկանության ուղեկցությամբ, նորածին է ընդունվել։ Բժշկուհին զննել էր երեխային, գնահատել վիճակը ծանր։ Հիմա երեխայի մարմնի ջերմաստիճանը նորմալ է, շնչառական անբավարարություն ունի, որի հետ կապված հատուկ ապարատի տակ է»,- նշել է բժիշկը։ «Երեխան բուժհիմնարկում չի ծնվել, կլինիկա ընդունվելիս՝ պորտալարը կապված է եղել, բայց կտրված չի եղել»,- ասել է Ջերջերյանը՝ հավելելով, որ սոցիալական ծառայությունից այցելել են փոքրիկին. բուժումն ավարտելուց հետո նրան կտանեն մանկատուն։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
