Երկաթե թիթեղների տակ է հայտնաբերվել նորածինը. մանրամասներ
![]() Այսօր՝ օգոստոսի 10-ին, առեղծվածային ու արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Հալաբյան 13 շենքի խաղահրապարակում՝ երկաթե թիթեղների տակ, նորածին երեխա կա։ Ֆոտոլրագրող գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ մինչ կժամանեին համայնքային ոստիկանները, օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների թիվ 25 խումբը տեղում նորածին աղջկան անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել, կապել են պորտալարը և տեղափոխել Երևանի «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ», որտեղ էլ հնարավոր է եղել փրկել նորածնի կյանքը, սակայն երեխան դեռ որոշ ժամանակ պետք է մնա բժիշկների հսկողության տակ։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Համայնքային ոստիկաններն ու քննիչները պարզում են երեխայի մոր ինքնությունը։ |

«Երկաթգծի կայարանների մեծ մասը դարձել են վթարային»․ Վահան Թումասյան (լուսանկար)
10904:06
«Դիլիջանում սպանդանոցի գործարկումից լուր չկա». Ոսկան Սարգսյան
12402:06
Վրաստանում հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ իրավապահների կողմից սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը (տեսանյութ)
14700:54
«Դժվա՞ր է հետիոտնային ճանապարհը վերադարձնել հետիոտներին»․ Կարեն Հեքիմյան
12100:12
«Ճեմարանի ուսանողների են բռնաբարում, արքեպիսկոպոսներից մեկը համակուրսեցուն էր բռնաբարել․ խոսել դրա մասին, նշանակում է Եկեղեցու դե՞մ լինել»․ Արման (Գևորգ) Սարոյան (տեսանյութ)
83Երեկ, 23:48
«Հենց Շաքիի դեպքն է ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի և ՀՀ ԱԺ նախագահի հանդիպման պատճառը». Հակոբ Բադալյան
120Երեկ, 23:30
