«Աշխարհը սպասում է Թրամփ-Նեթանյահու հանդիպման արդյունքներին»․ Տիգրան Դավուդյան
![]() Իրանագետ Տիգրան Դավուդյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արդյո՞ք Նաթանյահուն ԱՄՆ-ից դատարկ ձեռքով է վերադառնալու։ Աշխարհը սպասում է Թրամփ-Նաթանյահու հանդիպման արդյունքներին։ Դրանից է կախված վառելիքի տատանվող գինը, տնտեսական կյանքը, տարածաշրջանային և համաշխարհային քաղաքա-տնտեսական հարցերը, Իսրայելի և ԱՄՆ-ի ընտրությունների ապագան։ Իրանի դեմ ծավալված 12-օրյա և 40-օրյա պատերազմից հետո, հիմա ԱՄՆ-ն Իսրայելին հակաիրանյան ռազմական գործողությունների մասնակից չի դարձնում։ Փորձագետների կարծիքով ԱՄՆ-Իսրայել հարաբերություններում սառնություն է նկատվում. Սպիտակ տանը երկու քաղաքականություն է տիրում։ Հատկապես փոխնախագահ Վենսի թիմը կարծում է, որ Իսրայելը վնասում է ԱՄՆ-ի Մերձավոր Արևելյան քաղաքականությանը։ ԱՄՆ-ն այլևս քիչ է խոսում Իրանի հրթիռային կարողությունների սահմանափակման մասին, իսկ այդ հրթիռները սպառնալիք են Իսրայելի համար։ ԱՄՆ-ն Իրանի հրթիռների շառավիղից շատ հեռու են։ Իսրայելը չի հանգստանում և ուզում է մասնակցել հակաիրանյան ռազմական գործողություններին, բայց առանց ԱՄՆ-ի համաձայնության և օգնության, ցանկալի արդյունքի չի հասնելու»։ Աղբյուրը` Տիգրան Դավուդյան |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
