Ինչ ունեցվածք ունի ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ներկայումս նաև նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանի հայտարարագրերը՝ հասկանալու համար, թե ինչպես է փոխվել նրա գույքային և ֆինանսական դրությունը 2021-2025 թվականներին։ Նշենք, որ այս պահին Հանրապետության նախագահի աշխատակազմը ղեկավար նշանակված պաշտոնյա չունի, և այդ պարտականությունները կատարում է աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանը։ Մասնավորապես, 2025 թվականի վերջի դրությամբ Խաչատուր Պողոսյանը հայտարարագրել է 5 մլն դրամ բանկային ավանդ, 25 մլն 588 հազար 995 դրամ ընդհանուր փոխառություն, որը տրամադրվել է «ՄԼ մայնինգ» ՍՊԸ-ին, ինչպես նաև 3 մլն 376 հազար դրամ բանկային հաշվի մնացորդ և 1000 ԱՄՆ դոլար՝ դոլարային հաշվում։ Զգալիորեն ավելացել են նաև կանխիկ դրամական միջոցները։ Եթե 2021 թվականին նա հայտարարագրել էր միայն 4 մլն 900 հազար դրամ կանխիկ, ապա 2025 թվականի վերջում ունեցել է արդեն 12 մլն 900 հազար դրամ կանխիկ դրամ, որից 8 մլն դրամ և 4 մլն 900 հազար դրամ՝ առանձին հայտարարագրված միջոցներ։ Միաժամանակ, 2025 թվականի հայտարարագրում արդեն առկա է նաև 19 մլն 259 հազար դրամ հիփոթեքային վարկի մայր գումարի մնացորդ, իսկ տարվա ընթացքում դրա մարմանն ուղղվել է 3 մլն 520 հազար 721 դրամ։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
