«Այլևս չի ստացվում միաժամանակ 2 աթոռի վրա նստել»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանի վարած փոխլրացման քաղաքականության վերջն եկել է, այլևս չի ստացվում միաժամանակ 2 աթոռների վրա նստել։ Այդ աթոռներն այնքան են իրարից հեռացել, որ միաժամանակ երկուսին նստելու փորձը կավարտվի քաղաքական ճողվածքով։ Նիկոլ Փաշինյանը նախաձեռնել է «Նամակ ռուսաց թագավորին», այսինքն՝ հեռախոսազանգ է կատարել հունիսի 7-ի ԱԺ ընտրությունների կապակցությամբ իրեն չշնորհավորած ՌԴ նախագահ Պուտինին։ Նրանց հեռախոսազրույցը նմանվել է «12 աթոռի» զրույցին, սկզբից փո՞ղը, թե՞ աթոռները, Պուտինը պահանջել է ԵՄ անդամակցության վերաբերյալ Հայաստանում հանրաքվե անել, Նիկոլ Փաշինյանն էլ խնդրել է միջոցներ ձեռնարկել հայաստանյան ապրանքների Ռուսաստան արտահանման խնդիը լուծելու համար։ Առկա խնդիրները ոչ միայն չեն լուծվել, այլ՝ ավելի են խորացել։ Նիկոլ Փաշինյանն «եվրայոնջաներից» քաղաքական, ֆինանսական աջակցություն է ստանում իր ավտորիտար իշխանությունը ժողովրդավար ցուցադրելու, կեղծված ընտրությունները որպես օրինական , արդար ներկայացնելու համար։ Նիկոլ Փաշինյանի, նրա ընտանիքի, նրան իշխանության բերածի մեծ փողերը գտնվում են ոչ ռուսական բանկերում, ոչ ռուսական ռուբլիով, այդ հարցում ևս Փաշինյանի կողմնորոշումը դեպի Եվրոպա և հավաքական Արևմուտք է։ Ռուսասստանն էլ 5-րդ տարին գտնվելով պատերազմի մեջ՝ Հայաստանին առաջարկում է կողմոնորոշվել՝ այն ի՞ր հետ է , թե՝ ոչ։ Առաջիկա 20-30 տարիներին Հայաստանին Եվրոպական Միությունում չեն ընդունելու, սակայն հիմա փաստացի կորցրել ենք հայկական ապրանքների արտահանման ռուսական շուկան։ Ռուսաստանը պատժամիջոցներ է ձեռնարկում Հայաստանի արտադրողների, արտահանողների դեմ, սակայն Նիկոլ Փաշինյանի մտերիմների կողմից Ռուսաստան արտահանված մաքսանենգ ծխախոտի խմբաքանակների քրեական գործը սառեցրել է։ Ըստ օդում կախված լուրերի՝ Նիկոլ Փաշինյանի մտերիմ, ոչ գործարար անձը Մոսկվայի Կուտուզովի պողոտայում և Սոչիում տներ ունի, Ռուսաստանի իշխանությունը, իհարկե, կիմանա այդ մասին։ Սակայն Պուտինն այդ լծակները չի օգտագործում Նիկոլ Փաշինյանի դեմ։ Գուցե Պուտինը դեռ հույս ունի Փաշինյանին «խելքի բերել», կամ բոլորովին այլ խաղ է ծրագրել»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
