Երևան`   +2 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

«Կառավարության գործառույթն է գնահատել բոլոր ռիսկերը». Վահան Բաբայան

315
Երեքշաբթի, 28 հուլիսի, 2026 թ., 11:42
«Կառավարության գործառույթն է գնահատել բոլոր ռիսկերը». Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԵԱՏՄ մտնելուց մենք հանրաքվե չենք անցկացրել, հետևաբար դուրս գալուց կամ չգալուց ևս դրա կարիքը չկա:
Հարցը արդեն «մնալ, թե՞ դուրս գալ», մեզ ազգովի ծուղակի մեջ է տանում:
Հանրաքվե անցկացնելուց առաջ, այն էլ նման հարցերով, պետք է առաջին հերթին կառավարության պատասխանատվության մասը հասկանանք:
Ժողովրդին հարցնես, բնական է՝ մեծ մասը ուզելու է գնալ ԵՄ և դուրս գալ ԵԱՏՄ-ից, բայց կառավարության գործառույթն է գնահատել բոլոր ռիսկերը, իրավիճակը և որոշումներ կայացնել: Բնական է, որ դա արված չի, չկա հաշվարկ: Սա այն հարցն է, որ հանրաքվեի դնելով արդեն կանխորոշված կլինեն արդյունքները»:

Աղբյուրը`   Վահան Բաբայան