«Թրամփը Սպիտակ տանը կընդունի Զելենսկուն ու Նեթանյահուին»․ #CNN
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր Սպիտակ տանը կընդունի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին՝ առանձին հանդիպումներ անցկացնելու նպատակով։ Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում կատարելով Սպիտակ տան ներկայացուցչին։ Նշվում է, որ Թրամփը Նեթանյահուի հետ կհանդիպի՝ քննարկելու Իրանի հետ պատերազմի, Լիբանանի հետ բանակցությունների ընթացքի և «Աբրահամյան համաձայնագրերի» ընդլայնմանն ուղղված ջանքերի հարցերը։ Թրամփը հայտարարել է, որ ինքը և Նեթանյահուն Իրանի հարցում լիակատար համաձայնության չեն հասել, սակայն շեշտել է, որ նրանց դիրքորոշումները միմյանց շատ մոտ են։ Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով՝ Թրամփի և Զելենսկիի հանդիպման ընթացքում առաջնորդները կքննարկեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող խաղաղության գործընթացը։ «Ժամանակն է վերջ դնել պատերազմին»,- հավելել է Սպիտակ տան ներկայացուցիչը։ Հրապարակման մեջ նշվում է նաև, որ Նեթանյահուն և Զելենսկին այսօր նախատեսում են մասնակցել սենատոր Լինդսի Գրեհեմի հուղարկավորության արարողությանը։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
