Երևան`   +28 °C
Այսօր`   Երկուշաբթի, 27 հուլիսի, 2026 թ.

«Զելենսկին ազգային շահով չէ, որ առաջնորդվում է, այլ իրեն վերապահված գեոպոլիտիկ դերով»․ Արա Պողոսյան

76
Այսօր, 09:12
«Զելենսկին ազգային շահով չէ, որ առաջնորդվում է, այլ իրեն վերապահված գեոպոլիտիկ դերով»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է, թե հարվածել են Կասպից ծովում իրանական նավի, որն ըստ Ուկրաինայի նախագահի՝ զինամթերք է տեղափոխել։
Հայտարարությունն ու հարվածի փաստն ինքնին հետաքրքիր են այնքանով, որքանով իրեն Բոնապարտի տեղ դրած, իսկ իրականում Ֆրանց Ֆերդինանդի դերը կատարող Զելենսկին ընդամենը կարող է նպաստել Իրան-ԱՄՆ հակամարտության վերածմանը ռուս-ուկրաինական հակամարտության հետ փոխկապակցված և մեծ տարածաշրջանային հակամարտության, որը կարող է վերածվել գլոբալ հակամարտության՝ երկու հակադիր ճամբարների ձևավորմամբ, ինչն արդեն իսկ նկատվում է։
Զելենսկին ազգային շահով չէ, որ առաջնորդվում է, այլ իրեն վերապահված գեոպոլիտիկ դերով, և եթե Իրանը որոշի պատասխանել Ուկրաինայի այս սադրիչ քայլին, կառաջանան նոր ռիսկեր, որոնց կառավարումն այլևս ո՛չ Ուկրաինայի ու ո՛չ էլ Իրանի կողմից հնարավոր չի լինի, հաշվի առնելով դրանց շղթայական էֆեկտի բարձր հավանականությունը»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան