«Խճճվել է տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման սկզբունքների միջև»․ Արտակ Զաքարյան
![]() ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Օմսկում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է սառեցնել Ուկրաինայում ընթացող պատերազմը և վերադառնալ բանակցություններին՝ հիմնվելով «Ստամբուլյան բանաձև 2:0»-ի վրա։ Պաշտոնական Աստանայի այդ դիրքերոշումը նորություն չէր: Սակայն բարձր մակարդակով այս հանդիպմանը, Ղազախստանի նախագահը ևս երկու ուշագրավ հայտարարություններ է արել: Առաջինն այն էր, որ նախագահ Տոկաևը բացահայտ ասել է նախագահ Պուտինին, որ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառները շատերի, այդ թվում՝ Ղազախստանի համար, մնում են անհասկանալի։ Նա նաև ընդգծել է, որ հարգանքով է վերաբերվում ուկրաինացի ժողովրդին, նրա մշակույթին և լեզվին։ Ռուսաստանի հետ դաշնակցային պարտավորություններով կապված երկրի ղեկավարը փաստացի ակնարկել է ՌԴ նախագահին, որ պատերազմի շարունակությունը նույնիսկ Մոսկվայի ամենամոտ գործընկերների համար, գնալով ավելի դժվար է հիմնավորել։ Այդպես Աստանան չի գնում Կրեմլի հետ հարաբերությունների վնասման ճանապարհով, սակայն նաև չի ցանկանում իր վրա վերցնել նրա գործողությունների քաղաքական պատասխանատվությունը։ Ես իհարկե հասկանում եմ, որ ուրիշների կոնֆլիկտների մասին խոսելն ու խորհուրդներ տալը միշտ ավելի հեշտ է: Բայց նաև պետք է իմանալ, որ այն, իր իրավունքների և ազատության համար զոհվող ժողովուրդների չափազանց զգայուն հարցերից մեկն է: Պաշտոնական Երևանը միշտ ասել է, որ արցախյան հիմնախնդիրը համեմատելի չի եղել այլ հակամարտությունների հետ: Եվ ինչպես համոզվեցին բոլորը՝ դա պարզ ճշմարտություն էր: Որովհետև, երբ աջակցում ես միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ապա դրանով ուղղակիորեն նպաստում ես հարյուր հազարից ավելի էթնիկ հայերի հայրենազրկմանն ու ցեղասպանական ռիսկի ենթարկվելուն»։ Աղբյուրը` Արտակ Զաքարյան |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
