Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 25 հուլիսի, 2026 թ.

«Մակրոնը Պուտինի և Սին Ցզինպինի փոխարեն էլ է շնորհավորել»․ Ոսկան Սարգսյան

82
Այսօր, 21:42
«Մակրոնը Պուտինի և Սին Ցզինպինի փոխարեն էլ է շնորհավորել»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մակրոնը Պուտինի և Սի Ցզինպինի փոխարեն էլ է շնորհավորել։
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Մակրոնը Փաշինյանին ևս մեկ անգամ շնորհավորել է խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առիթով։ Ֆրանսիան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից է, այդ խորհրդի 2 այլ մշտական անդամ երկրների ղեկավարները՝ Պուտինը և Սի Ցզինպինը ԱԺ ընտրությունների առթիվ Նիկոլ Փաշինյանին չեն շնորհավորել, Մակրոնը նրանց փոխարեն էլ է շնորհավորել «ազատ և արդար» խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի «հաղթանակի» կապակցությամբ։ Ժողովրդավարությունից, արդարությունից շատ հեռացած Մակրոնին դրա համար «տղամարդավարի» ապտակ է հասնում՝ իր ուսուցչի և կողակցի՝ Բրիջիթի ձեռամբ»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան