Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն տեղեկացրել էինք, որ օգոստոսի 2-ին՝ ժամը 10:00-ին, կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նիստը։ Դրանից հետո պատգամավորները կանցնեն քաղաքական ամենակարևոր ընտրություններին՝ կընտրեն Ազգային ժողովի նախագահին, ապա՝ Ազգային ժողովի փոխնախագահներին, որոնցից մեկը պետք է լինի ընդդիմադիր պատգամավոր։ Քվեարկությունների արդյունքները կհաշվարկի արդեն ընտրված Հաշվիչ հանձնաժողովը։ Եթե մինչև այդ կառավարությունը խորհրդարան ներկայացնի կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագիծ, ապա այն ևս կարող է ընդգրկվել առաջին նիստի օրակարգում և քննարկվել հենց նույն օրը։ Հակառակ դեպքում առաջին նիստի օրակարգը հիմնականում կսահմանափակվի խորհրդարանի ղեկավար մարմինների ձևավորմամբ։ Միևնույն ժամանակ, հանրության մի մասի սպասումներին հակառակ, օգոստոսի 2-ին վարչապետի ընտրություն կամ կառավարության ներկայացում չի լինելու։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
