«Իրանցի 2 եղբայրների հետ առերեսում է տեղի ունեցել․ ապօրինությունները շարունակվում են»․ Էմին Խաչատրյան
![]() «Երկու առերեսում է տեղի ունեցել՝ Իրանի քաղաքացի 2 եղբայրների հետ։ Որևէ կերպ մեզ չզարմացրին վարույթն իրականացնող մարմնի ներկայացուցիչները։ Նախորդ առերեսման ապօրինությունները շարունակվում են այսօր՝ նոր ուժով ու նոր էնտուզիազմով։ Կրկին ականատես եղանք, թե ինչպես է սահմանափակվում Գագիկ Ծառուկյանի արդյունավետ պաշտպանության իրավունքը»,- այս մասին այսօր 12 ժամ տեղի ունեցած հարցաքննությունից հետո Քննչական կոմիտեի բակում լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Էմին Խաչատրյանը՝ հավելելով, որ սահմանափակվել է պաշտպանների հարցեր տալու իրավունքը։ «Մենք նկատեցինք, որ իրանցի եղբայրները ճամպրուկներով էին եկել, ըստ երևույթին՝ պետք է մեկնեին ՀՀ-ից, և դրանով պայմանավորված՝ վարույթն իրականացնող մարմինը ջանք չէր խնայում, որպեսզի առերեսումները հապշտապ ավարտեին»,- հավելեց փաստաբանը։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
